Վճարեք․ որոշ ավտոբուսներում իրավիճակը սրվել է ուղեվարձի թանկացման բոյկոտի պատճառով

04.02.2025, 21:21
Երևանի որոշ ավտոբուսներում իրավիճակը սրվել է ուղեվարձի թանկացման բոյկոտի պատճառով
Վճարեք․ որոշ ավտոբուսներում իրավիճակը սրվել է ուղեվարձի թանկացման բոյկոտի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի որոշ ավտոբուսներում իրավիճակը սրվել է ուղեվարձի թանկացման բոյկոտի պատճառով։

Որոշ քաղաքացիներ, որոնք կողմ են թանկացմանը, սկսում են վիճել բոյկոտողների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել են հենց նման դեպքերի ականատես քաղաքացիները։

Միասնական տոմսային համակարգի մասին

Փետրվարի 1–ից Երևանում ամբողջությամբ գործարկվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որի շրջանակում մեկ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ։ 

Գործում են հետևյալ սակագնային փաթեթները․

  • 150 դրամ – մեկանգամյա ուղետոմս/1 ուղևորություն (ակտիվացման ժամկետ՝ 3 օր)
  • 280 դրամ – «90 րոպե» փաթեթ/3 ուղևորություն (ի դեպ քաղաքապետարանից հայտնել էին, որ փետրվարի 11–ի նիստում 90 րոպեն կերկարաձգվի և կդառնա 180 րոպե), (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
  • 1500 դրամ – «Multi» փաթեթ/10 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է` ակտիվացման ժամկետ՝ 30 օր, վավերացման ժամկետ՝ 30 օր)
  • 880 դրամ – 1 օր/8 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
  • 4800 դրամ – 1 շաբաթ/30 ուղևորություն
  • 8800 դրամ – 1 ամիս/ անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
  • 23600 դրամ – 3 ամիս/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
  • 88 000 դրամ – 1 տարի/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
  • 480 դրամ – «Զվարթնոց» օդանավակայան (մեկ ուղղությամբ)/1 ուղևորություն

Ի դեպ քաղաքապետարանից նաև հայտնել էին, որ անսահմանափակ փաթեթների երկարացում է նախատեսված։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։