Թեհրան-Երևան ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում». բոլոր ուղևորները զննվել են
26.02.2020,
17:51
Թեհրան-Երևան ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում». բոլոր ուղևորները զննվել են

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից», – նշել է Թորոսյանը Facebook–յան էջում:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին Հայաստանը որոշել է երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Չինաստանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 52 դեպք, հայտնաբերվել են 406 նոր հիվանդներ:
Իսկ դեկտեմբերից մահվան ելքով դեպքերը կազմել են 2715, իսկ գրանցվել է 78064 վարակման դեպք:–0–