430.32
5.73
396.02
-10
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստտորանի տնօրենի նկատմամբ

11:50
21 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հսկող դատախազի նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությոնը:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք է ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող թիվ 59103718 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է», - նշվում է գերատեսչության հաղորդագության մեջ:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով դատախազական հսկողությամբ իրականացվում են վարութային և այլ ապացուցողական գործողություններ:

Դատախազություից հիշեցնում են, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից Ս.Կ.-ն աշխատել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ին և նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում` որպես տնօրեն: Համալիրի գլխավոր հաշվապահն է հանդիսացել Ս.Ա.-ն:

2017 թվականի հունիսի սկզբին Ս.Կ.-ն աշխատակիցներից տեղեկացել է Ս.Ա.-ի կողմից հաճախորդներից ստացված որոշակի գումարներ ռեստորանի դրամարկղ չմուտքագրելու վերաբերյալ և այդ մասին հայտնել է Վ.Ղ.-ին ու նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին, ովքեր որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ նույն ժամանակահատվածում Ս.Կ.-ն, Վ.Ղ.-ն և Ռ.Բ.-ն շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, հիշատակելով Վ.Ղ.-ի՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը՝ պահանջել են 40 մլն դրամ գումար, իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ:

Բռնություն գործադրելու սպառնալիքներով զուգորդված պահանջի արդյունքում՝ Ս.Ա.-ն հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:44
25 Հունվարի 2023
ՀՀ–ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել
Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
12:17
25 Հունվարի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
21:58
24 Հունվարի 2023
Հայաստանի թունելներից մեկը ժամանակավորապես փակ է լինելու
Ուշադրություն. Հայաստանի թունելներից մեկը ժամանակավորապես փակ է լինելու
16:01
24 Հունվարի 2023
Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումների կապակցությամբ
Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումների կապակցությամբ
14:57
24 Հունվարի 2023
ԵՄ գերագույն ներկայացուցիչը նշել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում
Բորելը հայտնել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում
12:06
24 Հունվարի 2023
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը
15:28
23 Հունվարի 2023
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին (ՖՈՏՈ)
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին. ՖՈՏՈ
14:52
23 Հունվարի 2023
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. քննակվել է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
14:46
23 Հունվարի 2023
Պապիկյանը մեղավոր չէ. Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նախարարը չի կարող կապ ունենալ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի հետ
Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևէ ձևով չի կարող կապ ունենալ, ասել է Սիմոնյանը 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ
14:04
23 Հունվարի 2023
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
13:57
23 Հունվարի 2023
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը