387.25
6.37
395.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Պատգամավորի 18 թեկնածու հրաժարվել է մանդատից, այդ թվում` Փաշինյանն ու Քոչարյանը

11:53
21 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/.ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հրապարակել է այն անձանց ցանկը, ովքեր հրաժարվել են պատգամավորական մանդատներից։

Ցանկում նշված է 18 մարդ, այդ թվում` ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը և նախկին նախագահ, «Հաայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ինչպես Facebook–յան իր էջում գրել է Սմբատյանը, հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը հետևյալն է. 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝

1․ Լիլիթ Մակունց

2․Սուրեն Պապիկյան

3․Արայիկ Հարությունյան

4․Նիկոլ Փաշինյան

5․Անահիտ Ավանեսյան

6․Ռոմանոս Պետրոսյան

7․Հովհաննես Հարությունյան

8․Հակոբ Սիմիդյան

9․Գնել Սանոսյան

10․Համբարձում Մաթևոսյան

11․Դիանա Գասպարյան

12․Դավիթ Գևորգյան

13․Նարեկ Մկրտչյան

14․Արամ Խաչատրյան

15․Արարատ Միրզոյան

16․Արմեն Փամբուխչյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ՝

1․Ռոբերտ Քոչարյան

2․Մարիաննա Եփրեմյան 

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 19–ին հայտնել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին` հիմնավորելով իր որոշումը նրանով, որ «բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել է գործադիր իշխանության մարդ»։

Նա նաև նշել է, որ Ազգային ժողով իր չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։

««Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը», – նշվում է Facebook–ում հրապարակված հայտարարության մեջ:

«Հայաստան» դաշինքից նշել են, որ ամբողջությամբ գիտակցում են պատասխանատվությունը իրենց ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս «կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում»։

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժի դիրքորոշումը (հիմնադիրներն են նախկին իշխող ՀՀԿ–ն` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ) խորհրդարանում աշխատանքի մասին այս պահին չի հրապարակվել։

Նախօրեին հրապարակված դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարը այս իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ՝ որպես գլխավոր նպատակ ունենալով նրանց հեռացումն ու մեր ժողովրդին իրական ու արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն բերելու առաջնահերթությունը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:23
04 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:00
04 Նոյեմբերի 2022
ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
16:18
04 Նոյեմբերի 2022
Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել
Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել
15:41
04 Նոյեմբերի 2022
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը (ՖՈՏՈ)
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը. ՖՈՏՈ
11:59
04 Նոյեմբերի 2022
Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ
Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ
11:40
04 Նոյեմբերի 2022
Այսօր շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
11:02
04 Նոյեմբերի 2022
«Պոբեդա»–ն թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով
«Պոբեդա»–ն թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով
10:05
04 Նոյեմբերի 2022
ՊՆ-Ն հայտարարություն է տարածել
ՊՆ-Ն հայտարարություն է տարածել
22:22
03 Նոյեմբերի 2022
Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցումը
Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցումը
16:02
03 Նոյեմբերի 2022
ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
Միրզոյանն այսօր հայտարարեց, որ մի քանի օրից ԱՄՆ-ում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
14:47
03 Նոյեմբերի 2022
Հայաստանը 2023թ.–ին ակնկալում է տեղաշարժեր ԵՄ–ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցում
2023թ.–ին ակնկալվում են տեղաշարժեր ԵՄ–ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցում
14:29
03 Նոյեմբերի 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և դիմակայության վտանգը պահպանվում է. ՀԱՊԿ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և դիմակայության վտանգը պահպանվում է