Փաշինյանը նշել է պաշտպանության նախարարի նշանակման շարժառիթը

17.11.2021, 18:20
Վարչապետը նշել է պաշտպանության նախարարի նշանակման շարժառիթը
Փաշինյանը նշել է պաշտպանության նախարարի նշանակման շարժառիթը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն։

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, որը վերաբերում էր նոր նախարարի նշանակման շարժառիթին։

Վարչապետն ասաց, որ պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն։

«Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունն ու քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր են ու տվյալ դեպքում կարևոր եմ համարում, որ և´ արտաքին գործերի նախարարի կագավիճակում, և´ պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ պետք է լինեն»,-ընդգծեց վարչապետը:

Նոյեմբերի 15–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկով պաշտոնից ազատել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակել Սուրեն Պապիկյանին, ով ավելի վաղ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։–0–