Փաշինյանը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ

18.11.2024, 10:12
Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
Փաշինյանը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): 

Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։ 

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: