626.18
7.15
516.99
+32
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. Սև լճի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն երեկ հատել է ՀՀ պետական սահմանը, իրադրության էական փոփոխություն չկա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

11:37
13 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ասաց ՀՀ վարչապետի պ.կ. Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում:

«Ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա ու իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն ու բախում չկա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների առկայության մասին ապատեղեկատվությունը:

Նա ավելացրել է, որ իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել քանի որ «գործ ունենք ճգնաժամի հետ»։

«Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի Զինված ուժերը հետ քաշվեն ելման դիրքեր»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ տեղում ընթանում է աշխատանք, այսօր Կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի նիստ կլինի և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ:

Նա կարևորեց, որ այս հարցերում լինեն շրջահայաց, վճռական սկզբունքային:

Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում չորեքշաբթի հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:05
15 Հունիսի 2021
Փաշինյան. «Մենք կկոտրենք, կկտրեք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք» (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը խոստացել է «կտրել Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք».ՎԻԴԵՈ
11:56
15 Հունիսի 2021
Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի.ՎԻԴԵՈ
11:02
15 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 82 նոր դեպք, 227 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 82 նոր դեպք, 227 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:30
15 Հունիսի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում ու Արարատի մարզի մի շարք հասցեներում
20:50
14 Հունիսի 2021
Կրակոցներ օրենքով գողի գերեզմանի մոտ, նռնակը փրկեց գերությունից և կաշառքի հետքերով.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ օրենքով գողի գերեզմանի մոտ, նռնակը փրկեց գերությունից և կաշառքի հետքերով.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:19
14 Հունիսի 2021
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածներով
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածներով
17:39
14 Հունիսի 2021
Երևանի կենդանաբանական այգում եղնիկ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում արու եղնիկ է ծնվել.ՖՈՏՈ
15:41
14 Հունիսի 2021
Թուրքիան ձգտում է ոչնչացնել Հայաստանը, նրա ազդեցությունը տարածաշրջանում վերջին 1,5 տարում կուժեղանա.Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան ձգտում է ոչնչացնել Հայաստանը, նրա ազդեցությունը տարածաշրջանում վերջին 1,5 տարում կուժեղանա
15:26
14 Հունիսի 2021
Բաբայան. «Պատիվ ունեմ» դաշինքը հավանական և իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը
«Պատիվ ունեմ» դաշինքը հավանական և իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը
12:39
14 Հունիսի 2021
Հայաստանը դարձրել են միջանցիկ բակ. իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի և պետության ընդհանուր շահը. Միհրանյան
ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը  հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի ու պետության ընդհանուր շահը։
11:53
14 Հունիսի 2021
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է +36
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է +36
11:03
14 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 41 նոր դեպք, 33 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 41 նոր դեպք, 33 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է