ՊՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ Պապիկյանի մասնակցությամբ

28.11.2022, 17:54
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքները
ՊՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ Պապիկյանի մասնակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:-0-