Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան կտա Շուշիի համար. Փաշինյանը մեղադրել է ԳՇ նախկին պետին Շուշին կորցնելու մեջ
05.06.2021,
23:23
Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան կտա Շուշիի համար. Փաշինյանը մեղադրել է ԳՇ նախկին պետին Շուշին կորցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպրյանը պետք է բացատրություն տա Շուշին կորցնելու համար։
«Օնիկ Գասպարյանը դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է 2 օր ուշացումով տեղ հասել», – հայտարարեց նա այսօր Աբովյանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանն ընդգծեց, որ նրա ընդդիմադիրները սխալվում են` կարծելով, որ նա չի բացահայտի տեղի ունեցածի բոլոր մանրամասները (2020թ.–ի աշնանը Արցախյան պատերազմի մասին, խմբգր.)։
«Ես ասել եմ ու կրկին կասեմ. եթե ժողովուրդը որոշի, որ ինձ պետք է գնդակահարել պատի տակ, ես գլուխս իջեցրած կմոտենամ այդ պատին», – հայտարարեց նա։
Այս տարվա գարնանը ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից հեռացված Օնիկ Գասպարյանը 2020թ.–ի վերջին հայտարարել է, որ Արցախում ռազմական գործողությունների սկզբում խորհուրդ է տվել Փաշինյանին դադարեցնել դրանք` հիմնավորելով, որ հայկական ուժերը բավարար չեն։–0–