«Օմիկրոն» կա՞ Հայաստանում, թե՞ ոչ. մեկնաբանում է նախարարը

23.12.2021, 12:09
«Օմիկրոն» կա՞ Հայաստանում, թե՞ ոչ. մեկնաբանում է նախարարը
«Օմիկրոն» կա՞ Հայաստանում, թե՞ ոչ. մեկնաբանում է նախարարը
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում իրականացված սեկվենավորման արդյունքում դեռ «օմիկրոն» նոր շտամը հայտնաբերված չէ: Այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հայաստան ժամանած քաղաքացիների դրական դեպքերից արվում է սեկվենավորում, եթե լինի նոր շտամի հայտնաբերման դեպք, անպայման դա կհանրայնացվի, բայց կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ պատվաստումները նաև բարձր շեմ են ապահովում այս շտամի նկատմամբ, ինչը շատ կարևոր է», - ասաց նախարարը:

Ավանեսյանը ներկայացրեց նաև պատվաստումների վերջին ցուցանիշները:

«Ընդհանուր իրականացրել ենք 1 591809 պատվաստում, 920650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափ ստացել է 670710 քաղաքացի», - ասաց Ավանեսյանը:

Նա ավելացրեց, որ քաղաքացիները ևս ստանում են երրորդ՝ խթանիչ դեղաչափը:

«Մոտ 500 քաղաքացի ունենք, որ ստացել է երրորդ դեղաչափը», - ասաց նախարարը:-0-