439.41
4.47
403.94
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ներկայացվել է Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի վերջնական անիմացիոն տարբերակը (ՎԻԴԵՈ)

13:20
29 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը:

Հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարել էր 2022թ.–ի հունվարին։ Այնուհետև հայտարարվել էր մրցույթ և ներկայացված ավելի քան 300 աշխատանքներից ընտրվեցին12 լավագույնները, արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։

Հուլիսի 9–ին Կոտայքի մարզում` Հատիս լեռան վրա, տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը և տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը։

Նախատեսվում է, որ այն կլինի Քրիստոսին նվիրված ամենաբարձր արձանը, նրա ընդհանուր բարձրությունը, պատվանդանի հետ միասին, կկազմի 77 մետր։ Կբացվի նաև թանգարան, ճոպանուղի, կգործեն քոթեջներ և սրճարան, զբոսաշրջիկների ներգրավման համար նախատեսված այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։
ԿԳՄՍՆ–ն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ, որում կտրուկ կերպով պահանջեց դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որտեղ գտնվում են տարբեր դարաշրջանների շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ։ Դրանք բոլորը ներառված են պետության պահպանության տակ գտնվող օբյեկտների ցանկում։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից արձագանքել էին նախարարության հայտարարությանը։

«Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար», – նշվել է հայտարարության մեջ։

Նշվել է, որ այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն:–0–




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ