Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

07.10.2022, 16:04
Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ
Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բարձրագույն դատական խորհրդում գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահ է ընտրվել Կարեն Անդրեասյանը, նշվում է ԲԴԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Անդրեասյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։–0–