437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի կողմից դատավորին և նրա մերձավորներին արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակած անձը

18:46
20 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի ընթացքում պարզվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից, օրինական ծառայողական գործունեության հետ կապված՝ դատավորի, նրա մերձավոր ազգականների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկությունները համացանցի «Telegram» հավելվածում հրապարակելուն օժանդակելու նոր դեպք, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։

Մասնավորապես, պարզվել է, որ Անդրանիկ Արմանդարյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հետ, միաժամանակ ղեկավարել է տարբեր սոցիալական ցանցերում Վարդան Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվներ, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության լրատվական կայքէջը։

Վերոնշյալ քրեական վարույթով «Հանրային ձայն» կուսակցության նախագահների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, շորթում կատարելու համար մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի կողմից 2023թ․ հունիսի 11-ին բավարարելուց հետո, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, Անդրանիկ Արմանդարյանը ձեռք է բերել դատավորի, ինչպես նաև` նրա մերձավոր ազգականների լուսանկարները։

2023թ․ հունիսի 11-ին՝ ժամը 21:45-ից մինչև 23:33-ի սահմաններում, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել է այդ լուսանկարները, դրանց վրա կատարել դատավորին ու նրա մերձավոր ազգականներին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ:

Բացի այդ, նա դատավորի լուսանկարը ենթարկել է անպարկեշտ ֆոտոմոնտաժի` դրա վրա կատարելով դատավորի անձը արատավորող գրառումներ:

Այնուհետև հիշյալ լուսանկարները 2023թ․ հունիսի 11-ին նա ուղարկել է Վարդան Ղուկասյանին: Հաջորդ օրը վերջինս ուղիղ հեռարձակամամբ հրապարակային, բոլորին հասանելի՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջով ունեցած ելույթի ընթացքում հրապարակել է Անդրանիկ Արմանդարյանի կողմից մոնտաժված և արատավորող տեղեկություններ պարունակող լուսանկարները՝ ելույթի ժամանակ դատավորի և վերջինիս մերձավոր ազգականների նկատմամբ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:

Այդ կերպ, համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտությունների գործադրմամբ դատավորին և նրա մերձավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ ստեղծելու և հրապարակման համար փոխանցելու միջոցով Ա․Արմանդարյանն օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնոդրություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Արմանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ա․Արմանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ նմանատիպ ցանկացած դրսևորում, համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ սպառնալիքի, նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու ցանկացած փորձ, այդ թվում նաև ցանկացած եղանակով դրանց օժանդակելուն ուղղված գործողություններին տրվելու է համարժեք քրեաիրավական գնահատական։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի հանցավոր վարքագծից։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով