Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե
23.12.2020,
12:56
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան տեղեկացվել է, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
«Հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել»,– նշել է Սաղաթելյանը Facebook–յան իր էջում։
Նա նաև տեղեկացրել է, որ այսօր ներկայանալու է Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնի հանրությանը։
«Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։ Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ», – նշել է Սաղաթելյանը։–0–
Загружается новость ... "Лево"