Իրանական ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան ուղիղ չվերթեր

03.01.2022, 18:25
Իրանական ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան ուղիղ չվերթեր
Իրանական ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան ուղիղ չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: 

«Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:-0-