Հայտնի է, թե երբ կսկսվի նոյեմբերի թոշակների վճարման գործընթացը

01.11.2024, 16:38
Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, թե երբ կմեկնարկի նոյեմբերի թոշակների վճարման գործընթացը
Հայտնի է, թե երբ կսկսվի նոյեմբերի թոշակների վճարման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2024 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է նոյեմբերի 1-ից, հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախօրեին ԱԺ–ում հայտնեց, որ 2025թ․–ի բյուջեով թոշակների բարձրացում չի նախատեսվում։ Հնարավոր բարձրացումները կարող են տեղի ունենալ միայն անկանխիկ գործառնությունների դիմաց քեշբեքի չափը ավելացնելու միջոցով։