Հայաստանում սպասվում է ցրտահարություն և ձյուն. Սուրենյանը զգուշացնում է
06.04.2020,
12:37
Հայաստանում սպասվում է ցրտահարություն և ձյուն. Սուրենյանը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ, զգուշացնում է Հայպետհիդրոմետ օդերևութաբանության պետ Գագիկ Սուրենյանը։
«Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին -2․․․-3 աստիճան ցուրտ», – հայտնել է օդերևութաբանը`ավելացնելով, որ նշված օրերին պետք է ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։
«Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8–ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով», – հայտնել է Սուրենյանը։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 12-15 աստիճանով։
«Խնդրում եմ տարածեք, որպեսզի մարդիկ կատարեն համապատասխան միջոցառումներ», – ավելացրել է Սուրենյանը որպես հետգրություն։–0–