Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը

25.04.2024, 11:17
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։