431.27
5.71
396.02
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների վերադարձը

14:59
08 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:

«Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը», - շեշտել է Աննա Վարդապետյանը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձ է կատարել նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները:

Աննա Վարդապետյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՌԳ գլխավոր դատախազին և շեշտել, որ Հայաստանն ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:56
03 Փետրվարի 2023
Ինչպե՞ս տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ. Միասնական սոցիալական ծառայությունը պարզաբանում է
Միասնական սոցիալական ծառայությունը պարզաբանում է, թե ինչպես կարելի է տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյա
12:12
03 Փետրվարի 2023
Այսօր մինչև ժամը 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև ժամը 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:43
03 Փետրվարի 2023
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Հայաստանում ևս կան փակ ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:33
02 Փետրվարի 2023
Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին բռնագանձման է ենթակա շուրջ 10մլն դոլար. դատախազո,ւթյունը մանրամասնում է
Երեք վարույթների արդյունքում անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև 1 ընկերության շուկայական արժեքը կազմում է 1մլրդ 260մլն դրամ
15:09
02 Փետրվարի 2023
Որո՞նք են պետության կողմից անվճար տրամադրվող բուժծառայությունները. ԱՆ–ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)
Որո՞նք են պետության կողմից անվճար տրամադրվող բուժծառայությունները, դրանց ցանկն ընդլայնվել է. ՎԻԴԵՈ
14:12
02 Փետրվարի 2023
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային տարբերակով
Նախարարի կարծիքով՝ ապահովագրական համապարփակ համակարգի փուլային ներդրումը կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները իրագործելու ամենաօպտիմալ տարբերակն է
12:45
02 Փետրվարի 2023
Քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում սանմաքրում իրականացնող երկու աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ
Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն
12:31
02 Փետրվարի 2023
Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
12:18
02 Փետրվարի 2023
Նախատեսվում է փոխել Զինված ուժերի անձնակազմի հանդերձանքը, ՊՆ–ն մրցույթ է հայտարարել
Հայաստանում նախատեսվում է փոխել Զինված ուժերի անձնակազմի հանդերձանքը
10:41
02 Փետրվարի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
09:38
02 Փետրվարի 2023
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
16:10
01 Փետրվարի 2023
Հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է
Հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է