Հայ–ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծում, գերիների վերադարձ. «Ալյանս» կուսակցության 10 պահանջներն` ուղղված ՀՀ իշխանություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15.05.2021, 18:27
Հայ–ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծում, գերիների վերադարձ. «Ալյանս» կուսակցության 10 պահանջներն` ուղղված ՀՀ իշխանություններին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հայ–ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծում, գերիների վերադարձ. «Ալյանս» կուսակցության 10 պահանջներն` ուղղված ՀՀ իշխանություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Ալյանս» կուսակցության ակտիվիստներն այսօր երթ էին կազմակերպել դեպի ՀՀ կառավարության շենք և իշխանություններին են փոխանցել իրենց պահանջները, որոնք հաստատվեցին կուսակցության այսօրվա համագումարի ժամանակ։

 - рис.1

Կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի կողմից հրապարակված պահանջները ներառում են 10 կետ.

1. Սթափվել

2. Չհարմարվել իրականությանը, ինչպես կոչ է անում Ադրբեջանի ԱԳՆ–ն, այլ հակազդել` բայց մտածելով և հաշվարկելով

3.Անհապաղ նախաձեռնել բանակցություններ նոր ձևաչափով դաշնակից Ռուսաստանի հետ Սյունիքում տիրող իրավիճակի, Արցախի հարցի և Հայաստանի անվտանգության հայեցակարգի շուրջ

4. Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների հրատապ վերադարձ

5. Հայ–ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծում

6. Վարկային  տոկոսադրույքների չեղարկում ռազմական դրության ժամանակահատվածի համար

7.Պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրում

8. Կենսաթոշակների բարձրացում`պարտադիր կուտակային բաղադրիչի չեղարկման հաշվին

9. Բացառապես օրինական, կատարյալ և թափանցիկ ընտրական գործընթացի ապահովում

10. Ընդունել, որ նշված բոլոր կետերը չեն կարող իրականացվել, քանի որ իշխանությունն ունակ չէ և մինչև ընտրությունները` մեկ ամսվա ընթացքում, նրանք կանեն առավելագույն հնարավորը, ինչից հետո ժողովրդի կամքով կզիջեն իշխանությունը հմուտ և իսկապես ընտրված քաղաքական ուժին։

 - рис.2

Համագումարի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության գլխավոր մուտքը, որը շղթայված էր ոստիկանության կողմից։ Իշխանությանն ուղղված պահանջների տեքստը գրավոր տարբերակով փոխանցվեց կառավարության ներկայացուցչին։

Օրերս «Ալյանս» կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հայերի միության հետ` Արա Աբրահամյանի գլխավորությամբ։–0–