«Ալյանս» կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնում և կմասնակցի ընտրություններին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և կառաջադրի իր թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնում, ասաց «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը կուսակցության համաժողովի ժամանակ։
««Ալյանս» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին իր սեփական ցուցակով` առանց դաշինքի, չնայած, որ քաղաքական դաշտում շատ են մեզ համար ընդունելի գործընկերները համագործակցության համար», – ասաց նա։
Խոսելով վարչապետի պաշտոնում «Ալյանսի» թեկնածուի մասին` Ուրիխանյանը բացեց փակագծերը և նշեց, որ կուսակցությունն առաջարկել է իրեն գլխավորել կուսակցական ցուցակը։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հասարակությանը կներկայացվի կուսակցության նախընտրական ռազմավարությունն ու ամբողջական ցուցակը, այն գլխավորելու իր հավանական համաձայնությունը։–0–