Երկու արև․ Ճամբարակի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՖՈՏՈ)

25.01.2024, 10:30
Ճամբարակի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՖՈՏՈ
Երկու արև․ Ճամբարակի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Ճամբարակի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել՝ երկու արև։

Լուսանկարն իր Facebook–յան էջում հրապարակել է ՀՀ ՇՄՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Իրականում սա հալո երևույթի տեսակ է։ Այն իրենից ներկայացնում է օպտիկական երևույթ։ Հալոն սովորաբար առաջանում է Արեգակի կամ Լուսնի շուրջը, երբեմն՝ լույսի հզոր աղբյորների, ինչպես օրինակ փողոցի լույսերն են։ Հալոյի շատ տիպեր գոյություն ունեն։ Առավելաբար առաջանում են փետրավոր ամպերում առկա սառույցի բյուրեղների պատճառով, տրոպոսֆերայի վերին շերտերում՝ 5-10 կմ բարձրության վրա։

Հալոյի տեսքը կախված է բյուրեղների ձևից և տեղաբաշխումից։ Սառույցի բյուրեղներից անդրադարձված և բեկված լույսը հաճախ տրոհվում է սպեկտրի, ինչի հետևանքով հալոն նմանվում է ծիածանի։ Առավել վառ և գունաշատ են պարհելիումները (կեղծ Արեգակը, ինչը հենց դիտվել է Ճամբարակում) և զենիթային աղեղները, պակաս պայծառ՝ փոքր և մեծ հալոյի շոշափողները։–0–