419.98
4.2
395.24
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
16 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Analitik.am կայքը նախօրեին գրել է, որ մի քանի օր առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել։ ՃՏՊ–ն ոստիկանությունում չի գրանցվել։ Կայքի Youtube ալիքում հայտնվել է մոր և երեխայի մասնակցությամբ հարցազրույց, որոնք պատմում են կատարվածի մասին։ Սանասարյանն իր հերթին հերքում է տարածված տեղեկությունը` նշելով, որ դա «հերթական սուտ է», և երեխան, քարի վրայից թռնելով, դիպել է մեքենային և վայր ընկել։ Հայաստանի ոստիկանությունն իր հերթին պարզաբանում է ներկայացրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ։ Վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ ոստկանությունից իհայտնում են, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահազանգ չի ստացվել։ Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: Այսօր, ժամը 11:39 Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի դրությամբ հասել է 23-ի: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Ինչպես հայտնում է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ: Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և այսօր առաքված սննդամթերքից: Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը, որը կնշվի հոկտեմբերի 26-ին: «Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը», - գրել է վարչապետը` հավելելով, որ այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում: Վանաձորում այդ օրն առաջին անգամ կմիացվեն ձայնային էֆեկտով աննախադեպ երգող շատրվանները: Ավելի վաղ նմանատիպ նախագիծ իրականացվել է Գյումրիում:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ 

  • Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով
14:49
16 Ապրիլի 2024
Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ
ԱԱԾ–ն և Քննչական կոմիտեն խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
10:15
16 Ապրիլի 2024
Երևանի գլխավոր պողոտաներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում․ ՍԽԵՄԱ
19:37
15 Ապրիլի 2024
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ–ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից պարզաբանում են, թե ինչպես կարելի է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՎԻԴԵՈ
16:07
15 Ապրիլի 2024
Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին

Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին
15:13
15 Ապրիլի 2024
Անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները․ Անդրանիկ Քոչարյան
Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Կարող է 1,5–ից ավելի շատ է կամ քիչ է, կարծում է Քոչարյանը
14:52
15 Ապրիլի 2024
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
14:35
15 Ապրիլի 2024
Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ Թաթոյանն՝ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին (ՎԻԴԵՈ)
Թաթոյանը հայտարարում է, որ Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ ՎԻԴԵՈ
12:51
15 Ապրիլի 2024
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
11:59
15 Ապրիլի 2024
Քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը
Քննարկվում է նաև Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը