Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը

15.10.2019, 12:07
Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, վարչապետ Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին: -0-