Ձյուն է գալու. հանրապետությունում սպասվում են տեղումներ
27.11.2019,
10:23
Ձյուն է գալու. հանրապետությունում սպասվում են տեղումներ
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 27-ի ցերեկն առանձին վայրերում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, նոյեմբերի 27-30-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևանում այսօր և վաղն օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով, իսկ արդեն կիրակի կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում` +11...+13։–0–

