Ձերբակալվել է 40–ամյա տղամարդը, ով փորձել է հեծանիվով վրաերթի ենթարկել պատգամավորին, սեռական հայհոյանքներ է հնչեցրել (ՎԻԴԵՈ)

13.05.2020, 12:31
Ձերբակալվել է 40–ամյա տղամարդը, ով փորձել է հեծանիվով վրաերթի ենթարկել պատգամավորին, սեռական հայհոյանքներ է հնչեցրել. ՎԻԴԵՈ
Ձերբակալվել է 40–ամյա տղամարդը, ով փորձել է հեծանիվով վրաերթի ենթարկել պատգամավորին, սեռական հայհոյանքներ է հնչեցրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 11-ին Ազգային ժողովի պատգամավորներից մեկը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են այդ անձի ինքնությունը, որը մայիսի 12-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։

Էջմիածնի բնակիչ, 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։ Կատարվում է նախաքննություն։–0–