440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք. Փաշինյանը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)

11:48
24 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

«Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Մենք պետք է ապրենք կորոնավիրուսին զուգահեռ։ Եվ այստեղ շատ բան կապված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե նաև վարչական մեթոդները պետք է շատ խոստորեն կիրառվեն։ Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր։ Կարմիր գիծն այն է, երբ որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն: Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել: Հուլիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են իրենց բնականոն վիճակին, բայց դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ յս պահին ունենք ծավալված 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է:

«Մոտ 20 բուժհաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է միայն 5 հիվանդանոց, և ևս երեքը` շատ փոքր թվերով, նորածինների, երեխաների և հղիների համար։ Սակայն եթե իրավիճակը սրվի ամբողջ ռեսուրսը, որը մոտավորապես 2700-2800 սովորական մահճակալ է և 300 վերակենդանացման, նորից կարող է գործի անցնել»:, – նշեց Թորոսյանն` ավելացնելով, որ հիվանդների ամենացածր թիվն ունեցել ենք սեպտեմբերի 11-ին, որից հետո թվերը սկսել են աճել:
Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը