Այսօր մինչև գիշերը 12-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

28.11.2023, 08:33
Այսօր մինչև գիշերը 12-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր մինչև գիշերը 12-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև գիշերը 12-ը ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 09:30-ից մինչև նոյեմբերի 29-ը 00:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան փողոցի, Սիլիկյան թաղ. Հին Խճ., Գ-1, Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի, Չաուշի, Մազմանյան 5շ., Բաշինջաղյան 2 նրբ. 6-12շ., Բաշինջաղյան 188-198շ., Դավթաշեն վ/շ Ս.Գեվորգյան, Հ.Մելքումով փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։-0-