Այսօր Իրանից հայաստանցիներ են վերադառնում. ԱՆ մասնագետը մեկնել է Թեհրան` նրանց ստուգելու համար

26.02.2020, 12:39
Այսօր Իրանից հայաստանցիներ են վերադառնում. ԱՆ մասնագետը մեկնել է Թեհրան` նրանց ստուգելու համար
Այսօր Իրանից հայաստանցիներ են վերադառնում. ԱՆ մասնագետը մեկնել է Թեհրան` նրանց ստուգելու համար
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ, նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի:

«Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում:

Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը:–0–