Առավոտից Գորիսից դեպի Որոտան ճանապարհի մի հատվածը փակ է. Սյունիքի փոխմարզպետն ու Կապանի քաղաքապետը ներկայացնում են ստեղծված իրավիճակը

26.08.2021, 13:36
Ադրբեջանցիները Սյունիքում ճանապարհներ են փակել, ի՞նչ է կատարվում մարզում. Սյունիքի փոխմարզպետն ու Կապանի քաղաքապետը պարզաբանում են ստեղծված իրավիճակը
Առավոտից Գորիսից դեպի Որոտան ճանապարհի մի հատվածը փակ է. Սյունիքի փոխմարզպետն ու Կապանի քաղաքապետը ներկայացնում են ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/.  Գորիսից դեպի Որոտան տանող ճանապարհի մի հատվածը առավոտից փակ է:

Այս մասին «Ազատություն» ռ/կ–ի հետ զրույցում ասել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ հիմա բանակցություններ են, բայց չեմ կարող ասել, թե ինչի շուրջ», – ասել է Նարեկ Բաբայանը։

Загружается новость ... "Лево"

Այսօր ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել է, որ այսօր սպասվում են բանակցություններ:

«Դա մեր սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հատվածն է: Զինբանակցություններին ներկա են լինելու հայկական կողմի սահմանապահներ, ռուս սահմանապահներ և ադրբեջանական կողմից պետք է լինեն»,-ասել է քաղաքապետը «Ազատություն» ռ/կ–ին:

Գևորգ Փարսյանը հավելել է նաև, որ Ադրբեջանի նպատակը, հնարավոր է, խորքային լինի: Սակայն դեռ չկան հստակ պահանջներ, չկան բանակցություններ, պարզապես նման սցենարներ նախկինում էլ շատ են եղել:

«Նախկինում էլ եկել են իրանք իրանց տեղակայվել են ինչ-որ հատվածում, երբ պետք է եղել բանակցել, սկսել են օրերով, շաբաթներով, ամիսներով  բանակցությունները ձգձքել», – ասել է քաղաքապետը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հինգշաբթի հաղորդեց, որ օգոստոսի 25-ին, ժամը 23: 00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ​​ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակել է նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։–0–