ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհահատվածը փակելու կապակցությամբ

26.08.2021, 09:45

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

"ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-