Ադրբեջանցիները կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
11:38
15 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
«Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը», – նշել է Թաթոյանը:–0–
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով