Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի

03.04.2020, 23:19
Ուրախ լուր. ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստ–Արմենիա/. Ադրբեջանական կողմի կրակոցից մարտի 30-ին կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած 16-ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից, հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Загружается новость ... "Лево"

«Նրա առողջությանն այլևս վտանգ չի սպառնում», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Հիշեցնենք, որ մարտի 30–ին ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել Տավուշի մարզում։ Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չէր կրել, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում էր ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում։–0–