ԱՆ–ն մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսով վարակված 27 պացիենտների մասին, որոնք փոխկապակցված չեն երկու առաջնակի դեպքերի օջախների հետ
21.03.2020,
14:32
ԱՆ–ն մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսով վարակված 27 պացիենտների մասին, որոնք փոխկապակցված չեն երկու առաջնակի դեպքերի օջախների հետ
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ներկայացրել է մանրամասներ ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների մասին, որոնք փոխկապակցված չեն երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Հայաստանում հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:
«27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ», – գրել է նա Facebook–յան իր էջում։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 21–ի դրությամբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 160 դեպք։Առաջինը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–