22-ամյա բժշկի սպանության մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը փորձել է ինքնասպան լինել

24.10.2016, 11:45
22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության մեջ մեղադրվող, «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը ձերբակալվածների պահման վայրում ինքնասպանության փորձ է արել:
22-ամյա բժշկի սպանության մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը փորձել է ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության մեջ մեղադրվող, «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) ինքնասպանության փորձ է արել, հայտնում է Yerkir.am–ը` հղում անելով Ղազարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանին:

Նա հայտնել է, որ ՁՊՎ-ում իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Բժիշկները պարզել են, որ Վահանը կոճգամ է կուլ տվել: Անմիջապես բուժօգնություն են ցուցաբերել:

Երիտասարդի սպանության մեջ կասկածվողը հայտնել է դանակահարության դրդապատճառների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

Պաշտպանի խոսքով` Վահան Ղազարյանի վիճակն այժմ նորմալ է, դրանից հետո նա մասնակցել է քննչական գործողությունների, տարվել դատարան:

Երիտասարդը ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքերով դիմել էր «Արմենիա» ՀԲԿ, որտեղ հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան մահացել է: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), իսկ կասկածյալը Վահան Ղազարյանը ձերբակալվել է։–0–