2 օր ժամը 20:00-ից Երևանի կենտրոնի փողոցներից երկուսում երթևեկի փոփոխություն կմտցվի

10.09.2026, 14:55
Երևանի քաղաքապետարանը հայտնել է կենտրոնում սեպտեմբերի 10-ին և 11-ին սպասվող երթևեկի փոփոխության մասին
2 օր ժամը 20:00-ից Երևանի կենտրոնի փողոցներից երկուսում երթևեկի փոփոխություն կմտցվի

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը հայտնել է կենտրոնում սեպտեմբերի 10-ին և 11-ին սպասվող երթևեկի փոփոխության մասին։

 

«Սեպտեմբերի 10-ին և 11-ին` ժամը 20:00-ից Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա հատվածում մեքենա չկայանել»,-նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։