175 դեպք մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 43626–ի

29.08.2020, 10:54
175 դեպք մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 43626–ի
175 դեպք մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 43626–ի

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 175 նոր դեպք, ընդհանուր` 43626։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նշենք, որ օգոստոսի 28–ին գրանցվել էր 181 նոր դեպք։

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 37563: Ընդհանուր թեստերի թիվը՝203979 (+1726): Մահացել է, ցավոք, 872 մարդ (+3): -0-