14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
03.07.2018,
19:07
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ հուլիսի 6–ին ժամը 10։00–24։00–ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ջեյմս Բրայսի փողոցի, Բաղրամյան փող. 2–րդ փակուղու, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Սոսե փողոցի առանձնատների և 2, 2/1, 2/2, 4, շենքերի ջրամատակարարումը։–0–

