14–ամյա Հայկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)

18.07.2018, 20:50
Արդեն մեկ ամիս և 10 օր է` ինչ Հայկ Հարությունյանը կորել է։
14–ամյա Հայկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը։

Երեխան հունիսի 8–ին դուրս է եկել տնից և այլև չի վերադարձել։ Վերջին անգամ Հայկ Հարությունյանը նկատվել է հունիսի 25–ին Երևանի Վաղարշյան փողոցում։

Ինչպես նշվում է ոստիկանության մամուլի հաղորդման մեջ, նրա գտվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա ստորաբաժանում, կամ զանգահարել 1-02/010-590625 հեռախոսահամարներով:

Այս միջադեպը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում։ Օգտատերերը ստեղծել էին բազմաթիվ կամավորական խմբեր և միացել որոնողական աշխատանքներին։ Նշվում է նաև, որ Հայկը տանից հեռացել է ոտաբոբիկ։ –0–