Երևանի մի քանի վարչական շրջաններում ջուր չի լինի. հասցեներ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վթարային ջրանջատումներ նոյեմբերի 29-ին՝ Երևանի հետևյալ վարչական շրջաններում.
Մալաթիա-Սեբաստիա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 29-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Հաղթանակի 1-5 փողոցների ջրամատակարարումը:
Նորք-Մարաշ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 29-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Նորքի Այգիներ, Ա.Արմենակյան փողոցների ջրամատակարարումը:
Էրեբունի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 29-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 2, 4, 11 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։