Շաբաթվա լավ լուրերը․ Սամի Նասերիի ժամանումը Երևան, Սիմֆոնիկ միջազգային փառատոն՝ ՀՀ-ում և համաշխարհային պրեմիերա՝ Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› հիման վրա

14.09.2024, 11:00
Ներկայացնում ենք այս շաբաթվա (սեպտեմբերի 9–13–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Շաբաթվա լավ լուրերը․ Սամի Նասերիի ժամանումը Երևան, Սիմֆոնիկ միջազգային փառատոն՝ ՀՀ-ում և համաշխարհային պրեմիերա՝ Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (սեպտեմբերի 9–13–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն:

Սեպտեմբերի 5-ից ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի բնակիչ 43-ամյա Մ.Ս.-ն, ով 4 օր անց գտնվեց՝ ընկերների հետ հեռախոսով կապ հաստատելու միջոցով։

Հայ դպրոցականները մեկական արծաթե և բրոնզե մեդալների արժանացան Եգիպտոսում անցկացվող Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում։

Հայտնեցինք Կինոյի տանը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսի մասին։

Մայր Աթոռին ընծայաբերվեց Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը

«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին ժամանեց Երևան՝ նկարահանվելու հայկական սերիալում

Հայաստանում կանցկացվի «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը, որի շրջանակում համաշխարհային հեղինակություն վայելող 14 վարպետներ կժամանեն Հայաստան։

Տեղեկացրինք, որ բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը՝ 10 առանձնյակ։

Հայաստանում քննարկում են Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնն անցկացնելու մասին։

Հայաստանի շախմատի երկու հավաքականները ջախջախիչ հաղթանակներ տարան Համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում։

Տեսանյութ հրապարակեցինք, որտեղ ԱՄՆ-ում տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Բոն Ջովին միջամտել էր կնոջ ինքնասպանության փորձին՝ հետ կանգնեցնելով նրան որոշումից։

Դերասանուհի Միլենա Վարդանյանն ամուսնացել է ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ։

ՀՀ դպրոցականները բրոնզե մեդալ նվաճեցին արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայում։

Հայաստանի հավաքականները հերթական ջախջախիչ հաղթանակները տարան Բուդապեշտում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում։

Տեղի կունենա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան:

«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։