Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Բոն Ջովին փրկում կնոջը ինքնասպանությունից (ՎԻԴԵՈ)

13.09.2024, 10:37
Կադրեր՝ ինչպես է երգիչ Բոն Ջովին նկարահանումների ժամանակ փրկում կնոջն ինքնասպանությունից. ՎԻԴԵՈ
Հրապարակվել է տեսանյութ՝  ինչպես է Բոն Ջովին փրկում կնոջը ինքնասպանությունից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ինչպես երեկ հաղորդել էինք, ամերիկյան Bon Jovi ռոք խմբի առաջնորդ Ջոն Բոն Ջովին տեսահոլովակի նկարահանումների ժամանակ փրկել էր մոտակայքում գտնվող կնոջ կյանքը՝ հետ կանգնեցնելով նրան ինքնասպանության որոշումից։

Նկարահանումները տեղի էին ունեցել Նեշվիլ քաղաքում։

Ջովին մոտեցել էր կնոջը, զրուցել նրա հետ, ապա վերջինիս տարել էին անվտանգ տարածք։