Բոն Ջովին նկարահանումների ժամանակ փրկել է կնոջը ինքնասպանությունից
12.09.2024,
12:17
ԱՄՆ-ում տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Բոն Ջովին միջամտել է կնոջ ինքնասպանության փորձին՝ հետ կանգնեցնելով նրան որոշումից

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան Bon Jovi ռոք խմբի առաջնորդ Ջոն Բոն Ջովին տեսահոլովակի նկարահանումների ժամանակ փրկել է մոտակայքում գտնվող կնոջ կյանքը՝ հետ կանգնեցնելով նրան ինքնասպանության որոշումից, գրում է Lenta.ru-ն։
Նկարահանումները տեղի են ունեցել Նեշվիլ քաղաքում։ Նշվում է, որ Ջովին մոտեցել է կնոջը, զրուցել նրա հետ, ապա վերջինիս տարել են անվտանգ տարածք։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ճգնաժամային իրավիճակներում Բոն Ջովին ունի մարդկանց հետ բանակցությունների պրոֆեսիոնալ փորձ։ Այդ պահին նա գտնվել է ինքնասպանության փորձ կատարելու վայրում և նկարահանել People's House երգի տեսահոլովակը։