Սամի Նասերին տեսանյութ է հրապարակել Հայաստանում հայկական սերիալի նկարահանման հրապարակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

11.09.2024, 11:12
«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին երեկ ժամանել է Երևան։ Նա նկարահանվելու է հայկական սերիալում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Սամի Նասերին տեսանյութ է հրապարակել Հայաստանում հայկական սերիալի նկարահանման  հրապարակից  (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան, «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին երեկ ժամանել է Երևան։ Նա նկարահանվելու է հայկական սերիալում։

Այսօր դերասանն Instagram–ում տեսանյութ է հրապարակել «Սուրբը 2» հայկական արտադրության սերիալի նկարահանման հրապարակից։ Հայտնի է, որ սերիալի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը կմեկնարկի սեպտեմբերի 13–ին։

Հուլիսին Նասերին Instagram–ում լուսանկարներ էր հրապարակել Սևանից, որտեղ անցկացվում էր Sevan EV Rally–ն։ Նասերին պարգևատրել էր ռալլիի հաղթողներին։