Հայ դերասանուհին ամուսնացել է ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ (ՖՈՏՈ)

12.09.2024, 21:07
Դերասանուհին լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով մոտալուտ ամուսնական արարողության մասին. ՖՈՏՈ
Հայ դերասանուհին ամուսնացել է ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դերասանուհի Միլենա Վարդանյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հայտարարելով ամուսնության առաջարկի մասին։

Դերասանուհու ամուսինը Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն է։

Նա լուսանկարներին կից գրել է.

«Ուրախ ենք տոնելու մեր ամուսնության գրանցումը և անհամբեր սպասում ենք ձեզ հետ նոյեմբերին նշելու մեր ամուսնության արարողությունը»,- գրել է Միլենա Վարդանյանը։