ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Hayeli.am կայքի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերի մասին հրապարակման վերաբերյալ: Ըստ նախնական տեղեկությունների, Հարությունյանը ինքնասպան է եղել:
Загружается новость ... "Лево"
Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»: Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքերը պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որն առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և, առհասարակ, որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:
«Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը և հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-