553.42
6.64
477.21
+11
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքական ապաստան խնդրելը Միհրան Պողոսյանի իրավունքն է, այստեղ պետք է որոշի արդեն Ռուսաստանը. Զեյնալյան

14:20
29 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օգտվել է քաղաքական ապաստանի իր իրավունքից: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Պողոսյանը ձերբակալվել է, սակայն մինչև Հայաստան արտահանձնվելը հասցրել է օգտվել իր քաղաքացիական իրավունքից և քաղաքական ապաստան է խնդրել: Թե ինչպես լուծել հարցը, Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է», - ասաց Զեյնալյանը:

Ըստ նրա, նման քայլը կարող է դիտարկվել որպես քաղաքական մարտավարություն Հայաստան արտահանձնելու գործընթացի հետաձգման փորձի հարցում։

Նախարարը նշեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո հնարավոր կլինի այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում`արտահանձնման ընթացակարգը հետաձգելու համար։

«Ռուսաստանի իրավունքն է պատասխանել հայտին, իսկ որքանով էր դա նրա կողմից հայրենասիրական և բարոյական արդեն սուբյեկտիվ գնահատականներ են: Կարող եմ միայն ասել, որ դա նրա քաղաքացիական իրավունքն է, և յուրաքանչուրը կարող է պաշտպանվել ինչպես ճիշտ է համարում», - ասաց Զեյնալյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ապրիլի 22-ին նա հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին 40 օրով կալանավորվել է:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:36
02 Նոյեմբերի 2021
10,000 դրամ շահելու հնարավորություն Արդշինբանկի հաճախորդների համար
/. Արդշինբանկը հայտարարում է ակցիա միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող և ստացող հաճախորդների համար՝ 2021թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը
16:01
02 Նոյեմբերի 2021
Սոցփաթեթի տրամադրման կարգում մի շարք փոփոխություններ են կատարվել.նախարարությունից պարզաբանում են
Սոցփաթեթի տրամադրման կարգում մի շարք փոփոխություններ են կատարվել.նախարարությունից պարզաբանում են
15:15
02 Նոյեմբերի 2021
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն ստացիոնար բաժանմունքում է, հոսպիտալացված է 16 երեխա.Մուրադյան
Մուրադյանը հայտնել է, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա
15:08
02 Նոյեմբերի 2021
Նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել, քանի որ եկեղեցական տոներ չեն. Քերոբյանը` հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկի մասին
Նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել, քանի որ եկեղեցական տոներ չեն. Քերոբյանը` հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկի մասին
14:43
02 Նոյեմբերի 2021
Արդյունավե՞տ են, արդյոք, հակակարկտային կայանքները. Սուրենյանը ներկայացնում է ուսումնասիրության ադյունքները
Արդյունավե՞տ են, արդյոք, հակակարկտային կայանքները. Սուրենյանը ներկայացնում է ուսումնասիրության ադյունքները
12:33
02 Նոյեմբերի 2021
Հովիկ Աղազարյանն առաջարկում է տուգանել խանութից առանց ՀԴՄ կտրոն դուրս եկող քաղաքացուն (ՎԻԴԵՈ)
Հովիկ Աղազարյանն առաջարկում է տուգանել խանութից առանց ՀԴՄ կտրոն դուրս եկող քաղաքացուն.lՎԻԴԵՈ
11:07
02 Նոյեմբերի 2021
Սարսափելի հակառեկորդը շարունակվում է.նախօրեին COVID–ից մահացել է 62 մարդ, սա ՀՀ–ում կորոնավիրուսից գրանցված ամենամեծ մահերի թիվն է
Սարսափելի հակառեկորդը շարունակվում է.նախօրեին COVID–ից մահացել է 62 մարդ, սա ՀՀ–ում կորոնավիրուսից գրանցված ամենամեծ մահերի թիվն է
10:53
02 Նոյեմբերի 2021
ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
10:19
02 Նոյեմբերի 2021
Երևանի մետրոպոլիտենում խափանում է տեղի ունեցել
Երևանի մետրոպոլիտենում խափանում է տեղի ունեցել
20:03
01 Նոյեմբերի 2021
Թուրքիայում ատոմակայան է պայթել, Աննա Հակոբյանի լուսանկարն էլ պայթեցրել է համացանցը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում ատոմակայան է պայթել, Աննա Հակոբյանի լուսանկարն էլ պայթեցրել է համացանցը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
18:24
01 Նոյեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիան՝ Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ
15:49
01 Նոյեմբերի 2021
Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը
Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը