Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

27.05.2017, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
  • Մայիսի 25–ին երեկոյան հաղորդվեց, որ Դավթաշենի կամրջից 13–ամյա տղա է ընկել։ Նա անցնելիս է եղել ընկերոջ հետ կամրջով։ Նրանք այնտեղ խաղացել են, և երեխան անզգուշաբար ընկել է։ Ավելի ուշ նրա ընկերը, ով այդ պահին եղել է դեպքի վայրում, ներկայացրեց միջադեպի մանրամասները։ 
  • Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, նվաճեց Եվրոպա լիգայի գավաթըՄխիթարյանի և Պոգբայի խփած գոլերի շնորհիվ։ Գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։ Միաժամանակ Մխիթարյանը ճանաչվեց «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում։
  • Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից։ ՀՀ ԿԲ–ն քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը: Միաժամանակ ՀՀ ԿԲ խորհուրդը կոմպոզիտային թղթադրամների տպագրության մրցույթ հայտարարեց։
  • Մայիսի 25–ին ձերբակալվեցին մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը: Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հրապարակեց աղմկահարույց ձերբակալության տեսագրությունը։–0–