ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ–ն որոշեց հնարավորություն տալ Կարեն Կարապետյանի կառավարության կազմին առանց էական փոփոխությունների շարունակել աշխատանքը։ Այս փուլում, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքները», – ասաց նա։
Մեկնաբանելով 9 նախարարների նշանակումը` Շարմազանովն ընդգծեց, որ նոր նախարար կլինի միայն Դավիթ Հարությունյանը, ով կգլխավորի ՀՀ արդարադատության նախարարությունը։
Загружается новость ... "Лево"
«Մնացած նախարարները, այդ թվում Դաշնակցության մեր գործընկերները, կշարունակեն իրենց աշխատանքը կառավարությունում», – նշեց Շարմազանովը։
ՀՀ նախագահը հինգշաբթի ստորագրեց մի շարք հրամանագրեր նախարարների նշանակման մասին։
Երկրի ղեկավարը մայիսի 18–ին ընդունեց կառավարության հրաժարականը։ Նույն օրը Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։–0–