Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

25.05.2017, 21:01
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /Նովոստի-Արմենիա/. Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։

Ավելի ուշ պարզվեց, որ մահացածը տղա էր։

Tert.am կայքի հաղորդմամբ, ականատեսներն ասում էին, որ ընկնողը 13-ամյա տղա է։ Նա անցնելիս է եղել ընկերոջ հետ կամրջով։ Նրանք այնտեղ խաղացել են, և երեխան անզգուշաբար ընկել է։

Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է>>

«Դեպքի վայրում է նաև երեխայի ընկերը, ով մանրամասներ է պատմում դեպքից»,– գրում է կայքը։

 - рис.1

Տեղում աշխատում են մասնագետները։ Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ -0–